Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը զինված ուժերի նոր տեսակ Է ստեղծել տիեզերքում ՌԴ-ի և ՉԺՀ-ի գերիշխումը թույլ չտալու համար. Թրամփ

ԱՄՆ-ը զինված ուժերի նոր տեսակ Է ստեղծել տիեզերքում ՌԴ-ի և ՉԺՀ-ի գերիշխումը թույլ չտալու համար. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման մասին, քանի որ վախենում Էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը հանգուցային խաղորդներ կլինեն տիեզերքում: Հուլիսի 23-ին այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է Fox News հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսելով ավելի վաղ իր վարչակազմի ձեռնարկած քայլերի մասին՝ Սպիտակ տան ղեկավարը նշել Է. «Մեր եւս մեկ նվաճումն ԱՄՆ-ի Տիեզերական ուժերն են»: «Ես նույնիսկ այդ մասին չեմ խոսել նախընտրական արշավի ժամանակ: Ավելի ուշ, դառնալով նախագահ, ես հասկացա, որ մենք ունենք դրա կարիքը, քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են գերիշխող դեր խաղալու տիեզերքում»,- հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը նշել Է, որ չի ցանկացել իրադարձությունների նման զարգացում թուլ տալ: «Իսկ այժմ մենք կխաղանք գերիշխող դեր: Նրանք շատ ուրախ չեն, որ մենք տիեզերական ուժեր ենք ստեղծել»,- հավաստել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

ԱՄՆ-ի Տիեզերական ուժերը պաշտոնապս հիմնվել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Դրանք դարձել են ԱՄՆ-ի զինված ուժերի վեցերորդ տեսակը եւ առաջինը, որ ստեղծվել են 1947 թվականին դրանց արդի կառուցվածքի ձեւավորումից հետո: Վաշինգտոնի վարչակազմը բազմիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է տիեզերքը դիտարկի որպես ռազմական գործողությունների պոտենցիալ թատերաբեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]