Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեխասին մոտենում Է «Հաննա» արեւադարձային փոթորիկը

Տեխասին մոտենում Է «Հաննա» արեւադարձային փոթորիկը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաննա» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել Է Մեքսիկական ծոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է փոթորիկներին հետեւող ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC):

Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասնում Է ժամում 65 կիլոմետրի: Փոթորիկը շարժվում Է ժամում 11 կիլոմետր արագությամբ: Ներկայում այն գտնվում Է Տեխասի նահանգի Քորփուս-Քրիստի քաղաքից 620 կիլոմետր դեպի հարավ-արեւելք:

Տեխասի առամերձ մի շարք շրջանների համար հայտարարվել Է փոթորիկի նախազգուշացում:

Սպասվում Է, որ փոթորիկը նահանգի տարածքում կմոլեգնի հուլիսի 25-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]