Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու 
վերաբերյալ փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար  օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունների նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Այն նախատեսում 1.4 մլն դոլարի աջակցություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման աշխատանքները: Արցախին օգնության վերաբերյալ փոփոխությունն ընդունվել է որպես փոփոխությունների ավելի մեծ խմբի մի մաս:

2021 թվականի ֆիսկալ տարվա արատասահմանյան օգնության օրինագծի ոչ մի փոփոխություն այնքան աջակից չի ունեցել, որքան Արցախին օգնության տրամադրման հարցը:

HALO Trust-ը Արցախում հումանիտար ականազերծմամբ է զբաղվում 2001 թվականից:

Արցախին օգնության տրամադրման հարցը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ալիևի ռեժիմի կողմից: Սակայն ANCA-ի առցանց պորտալների միջոցով տասը հազար փաստաբաններ են կապ հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախում ականազերծման համար ԱՄՆ օգնության շարունակականությունն ապահովելու կոչով: Բազմաթիվ մարդիկ ևս օգտվել են ANCA-ի գործիքներից՝ օրենսդիրների հետ կապվելու համար:

ANCA- ն ներկայումս աշխատում է Սենատի ղեկավարների հետ `Արցախին օգնության հարցը ներառելու  2021 թվականի ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության օրինագծի իրենց տարբերակում, որը դեռ պետք է ընդունվի հատկացումների հանձնաժողովի կողմից:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]