Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Նախագահ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ 
Սերջիո Մատարելլային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ և փոխանցել իր լավագույն մաղթանքները:

Ջերմ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություն­ներին, որոնց հաստատումը երկու ժողովուրդների և երկրների սերտ ու վաղեմի առնչություններն են և երկու նախագահների անձնական ջերմ բարեկամությունը:

Նշելով, որ մշակույթը լավագույնս է միացնում Հայաստանն ու Իտալիան՝ երկու երկրների նախագահները կարևորել են առաջիկա սեպտեմբերին Երևանում և Հռոմում՝ Հայաստանի և Իտալիայի նախագահների նստավայրերում նախատեսվող՝ հայ գեղանկարչությանն և Վենետիկին նվիրված ցուցադրությունները:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հաղթահարման վերաբերյալ: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի իր գործընկերոջը՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած օգնության համար՝ նշելով, որ վերջերս հանդիպել է իտալացի բուժաշխատողների թիմին, ովքեր եկել էին աջակցելու իրենց հայ գործընկերներին և փոխանցելու համավարակի դեմ պայքարի իրենց փորձը: Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ այդ աջակցության գործում մեծ է նաև նախագահ Մատարելլայի անձնական ավանդը, և վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի: Նախագահ Մատարելլան իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախագահի զորակցությունն Իտալիայի համար ծանր օրերին:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]