Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքներում վերականգնվում են վնասված տներ

Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքներում վերականգնվում են 
վնասված տներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը մասնագետների հետ այցելել է Տավուշի մարզի գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի, որոնք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առավել շատ են վնասներ կրել:

«Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչին մենք համաձայնել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում նշեց Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ իրենք համայնքների ղեկավարներին առաջարկել են կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծել ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացվեն կարիքավորներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]