Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կարմիր խաչը» շարունակում է աջակցել Արցախում COVID-19-ի առաջնագծում գտնվող կառույցներին

«Կարմիր խաչը» շարունակում է աջակցել Արցախում COVID-19-ի առաջնագծում գտնվող 
կառույցներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք»,- հայտնում են շտաբից:

Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]