Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանի երաժշտական դպրոցի սաները հաղթող են ճանաչվել միջազգային մրցույթ- փառատոնում

Սեւանի երաժշտական դպրոցի սաները հաղթող են ճանաչվել միջազգային մրցույթ-
փառատոնում

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաղթող են ճանաչվել «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ- փառատոնում, որն անցկացվում է  միջազգային ձեւաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից,  այս տարվա փառատոնը էականորեն տարբերվում էր նախորդներից: Պայմանավորված  համավարակով` փառատոնն անցկացվել է հեռավար կարգով:
«Սեւանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր մարտ ամսից անցել էին հեռավար ուսուցման, ուսուցմանը զուգահեռ նախապատրաստվել էին նաեւ փառատոնին: Մինչ փառատոնի մեկնարկը՝ մասնակիցներն իրենց կատարումներով տեսանյութերն ուղարկել էին փառատոնի ժյուրիի դատին: Հանրապետության եւ արտերկրի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաներն իրենց վոկալ, գործիքային կատարումներով, ստեղծագործական աշխատանքներով մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար: Բազմաթիվ երեխաների համար սա ներկայանալու լավագույն հարթակ է, միաժամանակ ուղի՝ ապագա բեմերը տանող:
Սեւանցի փոքրիկ երաժիշտների համար մրցելույթներն արդեն ավարտված են, հայտնի են մրցանակակիրները:

Երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հունան Առաքելյանի փոխանցմամբ` երաժշտական դպրոցի սաներն այս փառատոնում էլ գրանցեցին հաղթանակներ, աչքի ընկան իրենց կատարումներով: «Արտ Մյուզիք» արվեստի 11-րդ մրցույթ փառատոնում մեր մրցանակակիրներն 5-ն են: Վոկալի բաժնի սան Էլեն Մկրտչյանը (դասատու՝ Երանուհի Քոչարյան) մրցույթ- փառատոնում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի: Երկրորդ կարգի մրցանակի է արժանացել նաեւ դպրոցի դուդուկի բաժնի աշակերտ Սուրեն Խաչատրյանը (դասատու՝ Հայկ Սիրականյան, նվագակցող՝ Կարինե Դավթյան): Մեր մյուս երկրորդ մրցանակակիրը շեփորի բաժնի աշակերտ Արտյոմ Ավետիսյանն է (դասատու՝ Գուրգեն Բաբայան, նվագակցող՝ Լուսինե Իսրայելյան):
 Ֆլեյտայի բաժնի աշակերտուհի Իզաբելլա Հարությունյանը (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան) «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային XI մրցույթ- փառատոնում արժանացել է երրորդ կարգի մրցանակի: Փառատոնի դիպլոմակիր է դարձել դուդուկի բաժնի աշակերտ Արթուր Օհանյանը (դասատու՝ Հայկ Սիրականյան, նվագակցող՝ Կարինե Դավթյան):

Մրցանակներն արդյունք են լավ ու նպատակադրված աշխատանքի»,- նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]