Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում ստեղծված ավիգան դեղամիջոցի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը

Ճապոնիայում ստեղծված ավիգան դեղամիջոցի նվիրատվությունը Հայաստանի 
Հանրապետությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահի դրությամբ ավիգանը (ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որն ակտիվ հետաքրքրություն է առաջացրել: Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար:

Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` այդպիսով այդ գործընթացով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]