Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձորագյուղում շահագործման է հանձնվել նորակառույց ոռոգման ջրատարը

Ձորագյուղում շահագործման է հանձնվել նորակառույց ոռոգման ջրատարը

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն շահագործման է հանձնվել նորակառույց ոռոգման ջրատարը:  

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը,  ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 100 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի սկզբներին եւ ավարտվել հուլիսի 10-ին: «Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը՝ երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1 500 մետր, որի մոտ 800­մետրանոց հատվածը նորոգվել էր մի քանի տարի առաջ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության միջոցներով, երկաթբետոնե կիսախողավակներով: Այս ծրագրով ավարտական տեսքի է բերվել ոռոգման ջրատարի հիմնանորոգումը: Նախկինում այն  հողաշեն էր, որի պատճառով ջուրը տեղ էր հասնում մեծ կորուստներով եւ ուշացումներով: Ոռոգման մեկնարկից արդեն հիմնանորոգված ջրատարը ծառայում է  70 տնտեսության կարիքներին»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Հուլիսի 22-ին ջրատարի շահագործումը տեղում դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը զրուցել է նորակառույց ջրատարով ոռոգում իրականացնող տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս, գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության ու համայնքապետարանի՝ այս խնդրին ուշադրություն դարձնելու առթիվ, շեշտել են, որ ջրատարի շահագործումից հետո ոռոգման հետ կապված բոլոր դժվարությունները մնացել են հետեւում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]