1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արծվանիստում ավարտվել է խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման ծրագիրը

Արծվանիստում ավարտվել է խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման ծրագիրը

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքում հիմնովին լուծվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, ջրատարը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Արծվանիստի համայնքապետարանը:

Ըստ շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԼ-ՄԱՍՔԱ» ՍՊԸ տնօրեն Ավետիք Ավետիսյանի՝ շինարարությունը մեկնարկել է այս տարվա մայիսի վերջերին ու այժմ գտնվում է ավարտական փուլում: «Ծրագրի շրջանակում կառուցվել է մեկ աղբյուրակապ եւ երկու կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի արդյունքում օրվա կարգավորիչ ջրամբար մուտք գործող ջրի քանակությունն ավելացել է շուրջ 10 լիտր վայրկյանով: Այժմ համայնքի բոլոր տնտեսություններին արդեն ջուր է մատակարարվում նորակառույց ջրատարով»,- աշխատանքների ընթացքը ներկայացրեց Ավետիք Ավետիսյանը: Համայնքի ղեկավար Սամվել Օհանյանի հավաստմամբ՝ այս պահին արդեն Արծվանիստի բոլոր թաղամասերում, շնորհիվ ծրագրի կատարման, իրականացվում է շուրջօրյա եւ մաքուր ու անվտանգ ջրամատակարարում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]