Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտ. թերակատարում չկա

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտ. 
թերակատարում չկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամբողջությամբ ապահովել է կառավարության կողմից սահմանված՝ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ 680.3 մլրդ դրամ, թերակատարում չկա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարածված տեսանյութում նշում է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ի սկզբանե Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի առաջին կիսամյակի համար նախատեված էր հարկային հավաքագրումների այլ ցուցանիշ, որը սակայն համավարակի տարածման պայմաններում կառավարության կողմից փոփոխության ենթարկվեց: Կառավարության կողմից սահմանվեց առաջին կիսամյակի համար 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշ, որը ՊԵԿ-ի կողմից ամբողջությամբ ապահովվել է: 680.3 մլրդ դրամ հարկային հավաքագրումներից հարկերի և պետական տուրքերի մասով հավաքագրումների ծավալը կազմել է 622.2 մլրդ դրամ: Նույն ցուցանիշը 2019-ին կազմել է 602.8 մլրդ դրամ: Այսինքն` այս տարվա առաջին կիսամյակում հարկերի և պետական տուրքերի գծով ավելի գումար է հավաքագրվել՝ 19.4 մլրդ դրամ»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով մաքսային մարմինների կողմից կատարված հավաքագրումներին, մուտքերին՝ նա նշեց, որ 2019-ին այս ցուցանիշը կազմել է 160.4 մլրդ դրամ, 2020-ին դարձել  123.4 մլրդ դրամ՝ ուղիղ 37 մլրդ դրամով պակաս: Սա ՊԵԿ նախագահը պայմանավորեց հիմնականում 2019-ին ավտոտրանսպորտային միջոցների ներկրման ծավալների բարձր տեմպով: Նախորդ տարի տրանսպորտային միջոցների ներկրման գծով մաքսային վճարների մուտքերը կազմել են մոտ 25 մլրդ, ինչը այս տարի բնականաբար չի ապահովվել:

Նախորդ տարվա առաջին կիսամյակում հավաքագրվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 32.5 մլրդ դրամով ավելի է այս տարվանից: ՊԵԿ նախագահը նշեց  նաև մի քանի ցուցանիշներ, որոնք էական ազդեցություն են ունեցել հավաքագրումների վրա: «Օրինակ 2020-ի հունիսին Շահութահարկի մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ այս տարվա երկրորդ եռամսյակի շահութահարկի գումարը զիջվեց տնտեսությանը, դա կազմում էր մոտ 32 մլրդ դրամ: Բացի այդ, այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի և հիփոթեքային վարկերի սպասարկման գծով եկամտահարկի սպասարկման տոկոսների վերադարձի մասով ավելի շատ գումար է վերադարձվել, քան նախորդ տարվա ընթացքում: 2020-ին այն կազմել է մոտ 65.3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարի եղել է 50.4 մլրդ դրամ»,-ասաց Հովհաննիսյանը:

Այս ցուցանիշները, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված ՝ տնտեսության ակնհայտ անկման ազդեցությունն իրենց հետևանքներն են թողել հարկային եկամուտների հավաքագրման գործընթացում: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը հիշեցրեց. «Կառավարության կողմից առաջին կիսամյակի համար սահմանված 680.3 մլրդ դրամի սահմանային ցուցանիշը ՊԵԿ-ի կողմից ապահովվել է, և այդ կտրվածքով մենք չունենք թերակատարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am