Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկ Պետրոսյանն առաջարկում է միանալ իրեն և զարգացնել մեկտողանոց հումորային ուղղությունը

Հայկ Պետրոսյանն առաջարկում է միանալ իրեն և զարգացնել մեկտողանոց հումորային 
ուղղությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, երգիչ, Հայկ Պետրոսյանն առաջարկում է իրեն ուղարկել Օne line (մեկ տող) ոճի հումորներ, որնք ինքը կհրապարակի համացանցում, իսկ լավագույն հումորներով կներկայացնի հոլովակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետրոսյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակած տեսանյութում բացահայտում է Օne line հումորային ուղղության մանրամասներն ու հորդորում միանալ իր նախաձեռնությանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Կատակները ուղարկեք Direct #onedayoneline #մեկօրմեկտող

Публикация от Hayk Petrosyan (@haykpetrossyan)

Նա նշում է, որ Stand up հումորային ոճերից մեկում կա ուղղություն՝ Օne line (մեկ տող), և կան այդ ոճի ներկայացուցիչներ: «Ի տարբերություն Stand up-ի՝ Օne line-ի դեպքում ոչ թե մեկ ընդհանուր թեմայի շուրջ է կառուցվում մենախոսությունը, այլ կարճ, դիպուկ, իրար հետ կապ չունեցող կատակներով: Ես նկատել եմ, որ հայ  հասարակությունում Օne line-ը շատ տարածված է: Հումորային այդ ուղղության վառ ներկայացուցիչներն են գյումրեցիները, որոնք բնածին տաղանդ ունեն մեկտողանոց դիպուկ կատակների»,- պատմում է Հայկ Պետրոսյանը:

Դերասանը ցանկանում է զարգացնել One line  հումորային ոճը: Պետրոսյանն ասում է, որ կաշխատի հաճախ համացանցում գրել նման կատակներ: «Եթե ցանկություն ունեք, խնդրում եմ այդ ոճի կատակներ ուղարկեք ինձ, որոնք ես կհրապարակեմ՝ նշելով ձեր անունը, իսկ լավագույն կատակներով կներկայացնեմ հոլովակներ»,-շեշտում է Հայկ Պետրոսյանը՝ բերելով հումորային այդ ժանրի մի շարք օրինակներ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]