Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով

ԱՄՆ քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը 
դադարեցնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները ստորագրահավաք են սկսել և պահանջում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորագրահավաքը բաց է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Ամերիկացի հարկատուների ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ծախսվում ավտորիտար կառավարության ֆինանսավորման համար, որը կառավարում են նավթով հարուստ օլիգարխ Իլհամ Ալիևը՝ նախագահ, և նրա կինը՝ փոխնախագահ: Այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար»,- ասված է ստորագրահավաքի մեկնաբանության մեջ:

Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ադրբեջանական արժեքները չեն համընկնում Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների հետ և ոչ մի օգուտ չեն բերում ժողովրդին։

«Մենք ՝ ամերիկյան ժողովուրդը, ցանկանում ենք դադարեցնել Ադրբեջանի ամբողջական ֆինանսավորումն ու օգնությունը և այդ գումարներն ուղղել այլ վայրեր, ինչպիսիք են փոքրամասնությունների ֆինանսավորումն ու հնարավորությունների ընդլայնումն ու բարգավաճումը, կրթությունն ու պետական այլ ծրագրեր։ Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին»,- նշված է հայտարարության մեջ:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]