Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք. Փաշինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ, այնուամենայնիվ, չպետք է թուլացնել զգոնությունը:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել շարունակել հետեւել կանոններին` կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10171  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 148180 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 662 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 215 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]