Պետերբուրգում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է 6-րդ հարկի պատուհանից
19:04, 21 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է ժամանակավոր պահման վայրի 6-րդ հարկի պատուհանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
«Այսօր, հուլիսի 21-ին, Սանկտ Պետերբուրգում օտարերկրացիների պահման վայրն ինքնակամ լքել է անդրկովկասյան պետության 28-ամյա քաղաքացին, որն այնտեղ էր տարվել հետագայում Ռուսաստանի Դաշնության տարածքից արտաքսելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:
Ուժային կառույցներում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի 28-ամյա քաղաքացին 6-րդ հարկի պատուհանից իջել է պարանի միջոցով` նախօրոք կտրելով ճաղավանդակը:
Լուսանկարը` ըստ AP-իԲաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում