Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աֆղանցի աղջիկը գնդակահարել Է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին

Աֆղանցի աղջիկը գնդակահարել Է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր 
ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել Է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին, երբ նրանք սպանել են իր ծնողներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Միջադեպը տեղի Է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: Թալիբները ներխուժել են մոտավորապես 14 տարեկան աղջկա՝ Քամար Գյուլի տուն, նրա հորը փնտրելով այն բանի համար, որ նա աջակցություն Է ցուցաբերել երկրի պաշտոնական կառավարությանը: Թալիբներն ընտանիքի հորը դուրս են բերել տնից եւ նրան սպանել:

Աղջկա մայրը, փորձելով պաշտպանել ամուսնուն, նույնպես սպանվել է զինյալների կողմից: «Քամար Գյուլը, որը գտնվում էր տանը, վերցնում Է AK-47 ինքնաձիգը, որը պատկանում Էր իր ընտանիքին, եւ սկզբում գնդակահարում Է «Թալիբան»-ի երկու զինյալներին, որոնք սպանել Էին իր ծնողներին, իսկ այնուհետեւ վիրավորում մի քանիսին»,-հայտարարել Է տեղի ոստիկանության պետ Հաբիբուռահման Մալեքզադեն: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել Է, որ ներկա դրությամբ աֆղանցի զինվորականները Գյուլին եւ նրա կրտսեր եղբորը տեղափոխել են «ավելի անվտանգ վայր»:

Աֆղանստանում դիմակայություն Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որն ավելի վաղ զգալի տարածքներ Էր զավթել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]