1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարզերին կբաշխվեն 21 գծային «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենաներ

Մարզերին կբաշխվեն 21 գծային «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերին կբաշխվի 21 գծային «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:

Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին՝ բնակչությանը ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]