Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: ՀյուրերինԻնտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:


Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]