Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ

Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 4 առանձին ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում նախատեսված է կառուցել պուրակ, խաղահրապարակ և հիմնանորոգել երկու փողոց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պուրակի կառուցման նախագծանախահաշվային արժեքը 23 մլն 234 հազ․ 790 դրամ է, խաղահրապարակինը՝  26 մլն 656 հազ․110 դրամ, 7-րդ փողոցի հիմնանորոգմանը՝  31 մլն 46 հազ․ 630 դրամ նախագծանախահաշվային արժեքով, իսկ  19-րդ փողոցինը՝ 12 մլն 709 հազ․ 550 դրամ։

«Նշենք, որ համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվելու են համայնքի կենտրոնական հատվածում:

Շինաշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացած են, շուտով կմեկնարկեն աշխատանքները, և համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակով:

Սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով էլ կապիտալ կհիմնանորոգվեն ներհամայնքային ճանապարհներ:

Հիմնանորոգման համար ընտրվել են առավել վատթար վիճակում գտնվող փողոցները»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am