Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ

Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկված է առաջին ենթախմբում: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմի հետ նույն ենթախմբում են նաև Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Լեհաստանը, Ֆրանսիան, Ադրբեջանը, Վիետնամը, Վրաստանը, Ղազախստանը և այլն

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Լևոն ԱրոնյանըԳաբրիել Սարգսյանըպահեստայիններն են Հրանտ ՄելքումյանըՍամվել Տեր-ՍահակյանըՄարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ ՄկրտչյանըՊահեստայիններ՝ Մարիա ԳևորգյանՍուսաննա ԳաբոյանՄարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա ՍարգսյանըՊահեստայիններ՝ Շանթ ՍարգսյանՄարիամ ԱվետիսյանՄարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային շախմատիստներիցՀիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչև 20 տարեկան պատանի և 1 մինչև 20 տարեկան աղջիկ:
Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը:


Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]