Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին․ Sabq-ի հոդվածը

Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից 
մեկին․ Sabq-ի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Sabq էլեկտրոնային թերթը (Էր Ռիադ) հրապարակել է հոդված «Փնտրեք կոտորածներ և զենքեր ... Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին» վերնագրով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը․․

«Շարունակելով իր գաղութարար մոտեցումը, որի վկայությունն է օսմանյան սուլթանների պատմությունը, Թուրքիան օգտագործեց սահմանային վեճի հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արյունալի բախումներից հետո՝ երկու կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին զուգահեռ:

Դա արտացոլվեց Ադրբեջանի ՊՆ փոխնախարարի Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի կողմից արված հայտարարության մեջ, որում նշվեց, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

Հինգշաբթի առճակատումները վերսկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հյուսիսային սահմանին՝ ըստ երկու երկրների պաշտպանության նախարարությունների հայտարարության: Երկու նախարարությունները հանդես եկան առանձին հայտարարություններով հինգշաբթի առավոտյան. «Մարտեր են տեղի ունենում» երկու երկրների հյուսիսային սահմանին։ Բաքուն և Երևանը հաստատեցին, որ պատասխանել են մեկը մյուսի հարձակմանը:


«Sky News Arabia»-ի փոխանցմամբ՝ տասնամյակներ շարունակվող երկու հակամարտող երկրների միջև ռազմական գործողությունները եռօրյա դիմակայությունից հետո դադարել էին չորեքշաբթիից մինչև հինգշաբթի առավոտյան:

Այդուահանդերձ, երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բորբոքելու Թուրքիայի մտադրությունները կասեցվել են, այն պարագայում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ սպառնացել էր Հայաստանին՝ ասելով, որ չի հապաղի դեմ կանգնել Ադրբեջանի վրա հարձակմանը:



Անկարայի դիրքորոշումը Երևանի նկատմամբ շատերի կողմից բնութագրվեց որպես «օսմանյան մտածելակերպ», որի դրույթներով Թուրքիան ներկայումս առաջնորդվում է միջազգային քարտեզի վրա:

Հակամարտության արմատները տանում են Առաջին համաշխարհային պատերազմ, երբ Օսմանյան կայսրությանը մեղադրվեց հայերի դեմ կոտորածներ իրականացնելու մեջ:

Ներկայիս թուրքական դիրքորոշումը դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես Հայաստանի հետ հակամարտության միջոցով Ադրբեջանի վրա ազդեցության մեծացման փորձ, և, կարծես, թուրքական իշխանություններն այս լարվածությունը դիտարկում էին որպես զենքի առավել շատ գործարքներ կնքելու հիանալի հնարավորություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]