Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալիևը ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում. Financial Times

Ալիևը ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի 
հավատում. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Financial Times-ն անդրադարձել է հայ-արբեջանական սահմանի լարվածությանը, այդ ֆոնին նկատել Ադրբեջանում տիրող հասարակական լարվածությունը, պատերազմ պահանջող ադրբեջանցիներին, Ալիևի համար ստեղծված անսովոր մարտահրավերը, նաև ՀՀ վարչապետի տիկնոջ խաղաղասիրական արշավը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Financial Times-ը մասնավորապես նկատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սկսել է սոցիալական մեդիա արշավ՝ դադարեցնելու կռիվը: Բայց Ադրբեջանում հասարակական լարվածությունը մնում է բարձր: Մոտավորապես երեսուն հազար ցուցարարներ Բաքվում զինվորների թաղման արարողությունից հետո բախվել են ոստիկանության հետ՝ պահանջելով, որ Ադրբեջանը բանակցություններից ամբողջությամբ հրաժարվի և բաց պատերազմի անցնի Հայաստանի հետ: Լրատվամիջոցի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ դրանից երկու օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին, որի մասին նա ասել է, որ «ներգրավված է եղել ինչ-որ անօգուտ բանակցությունների» մեջ՝ փորձելով հնարավորություն տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին ՝ օգնելու գործ ունենալ Ղարաբաղում համաճարակի դեմ: «Կորոնավիրուսի վերաբերյալ ի՞նչ տիպի բանակցություններ կարող ենք վարել թշնամի, պատերազմող երկրի հետ: Սա աբսուրդ է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցությու՞ն Հայաստանի հետ»,-ասել է Ալիևը:

«Պատերազմական տրամադրությունների անսպասելի արտահոսքն անսովոր մարտահրավեր է Ալիևի համար, որի կառավարությունը, որպես կանոն, արագորեն խոչընդոտում է այլախոհներին և կանխում  հանրահավաքները: Երեքշաբթի օրը երեկոյան, սակայն, որոշ ցուցարարներ ներխուժել էին խորհրդարանի շենք ՝ վանկարկելով՝ վերջացրեք կարանտինը և սկսեք պատերազմը»,-գրել է լրատվամիջոցը:

Ինչպես նշել է Financial Times-ը՝ Ալիևը ավելի ուշ ասել է, որ բողոքողներն առաջնորդվել են ընդդիմության ակտիվիստների կողմից, որոնք, ըստ նրա, «ավելի վատն են, քան հայերը»:

Այնուհետև լրատվամիջոցը մեջբերել է Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի խոսքերը. «Հասարակական կարծիքը շատ ավելի արմատական է, քան կառավարությունը կարող է լինել»:

Թոմաս դե Վաալը նկատել է, որ Ալիևը պատասխանատվություն է վերցնում, նա ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում, բայց դրանով իսկ ստեղծում է հասարակության տրամադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]