Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են հայ-ադրբեջանական 
սահմանային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  ոչ պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Թովմասյանը։

«Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը։ Քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»,- գրել է Թովմասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]