Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 
50 տուն․ Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այս պահի դրությամբ մենք ունենք 50 շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գուցե այս ընթացքում լինեն թվային փոփոխություններ, քանի որ պատահում է, երբ հայտնաբերում ենք որևէ տուն, որն, այնուամենայնիվ, վնասներ է կրել»,- նշեց  Չոբանյանը և հավելեց, որ գումարային առումով ընդհանուր գնահատական դեռևս չեն կարող տալ և վերջնական ուսումնասիրություններն անցկացնելուց հետո՝ անպայման պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]