Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

«Ռոմա»-«Ինտեր» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

«Ռոմա»-«Ինտեր» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման»- սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերին`«Ինտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11­-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:

Այս տուրից հետո «Ռոման» դարձյալ 5-րդն է, իսկ «Ինտերը» երկրորդ տեղում է: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ