Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական ԱԹՍ-ները ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի 3 տանկ

Հայկական ԱԹՍ-ները ծավալված գործողությունների ընթացքում խոցել են 
հակառակորդի 3 տանկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի երեք տանկ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկությունը հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ միջոցներով են խոցվել հակառակորդի տանկերը:

«Այո, հաստատում եմ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով»,-ասաց Ստեփանյանը:

Ավելի վաղ Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ էին հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]