1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քարդաշյանները սատարում են հայերին և հետևորդներին կոչ անում Հայաստանի, Արցախի մասին գրառումներ անել

Քարդաշյանները սատարում են հայերին և հետևորդներին կոչ անում Հայաստանի, 
Արցախի մասին գրառումներ անել
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղեր Քլոե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին «Ինստագրամ»-ի իրենց էջերում Հայաստանին սատարող գրառումներ են կատարել, իրենց միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել Ադրբեջանի սադրանքների մասին, կոչ արել Հայաստանի և Արցախի վերաբերյալ հրապարակումներ արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քարդաշյաններն «Ինստագրամ»-ի իրենց «սթորի» բաժինը «ողողել» են հայկական եռագույնով:

Քորթնի Քարդաշյանը կիսվել է «Զարթոնք»-ի հրապարակումներով, որոնցում ասվում է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում՝ առաջարկելով օգնելու չորս տարբերակ: Առաջինով առաջարկվում է Կոնգրեսին նախազգուշացնել Հայաստանի, Արցախի վրա Բաքվի հարձակման մասին: Երկրորդով կոչ է արվում օնլայն հարթակում Հայաստանի և Արցախի մասին հրապարակումներ անել կամ կիսվել դրանցով: Երրորդով առաջարկվում է ստիպել ԵԱՀԿ-ին և ՀԱՊԿ-ին՝ դատապարտել Ադբեջանին: Կիսված չորրորդ հրապարակմամբ Քարդաշյանն առաջարկում է ԵԱՀԿ դիտորդական առաջադեմ հրթիռային համակարգերի և ձայնային սարքավորումների տեղակայման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ շփման գծի ողջ երկայնքով հարձակումների աղբյուրը որոշելու համար:

Քլոե Քարդաշյանը կիսված հրապարակմամբ իր 117 մլն հետևորդներին տեղեկացրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները Տավուշի կողմից մոտեցել են հայկական սահմանին՝ խախտելով հրադադարը, իսկ հաջորդ օրը կրակել են Չինարի գյուղի խաղաղ բնակչության վրա, կրակել Տավուշում գտնվող դիմակների գործարանի ուղղությամբ, հայ զինվորներ են մահացել:

«Ի՞նչ կարող եմ անել ես: Ես քաջալերում եմ իմ ամերիկացի ընկերներին կրթել իրենց և պաշտպանել հայ ժողովրդին…»,-ասված է հրապարակումներից մեկում:

Քորթնի Քարդաշյանն իր «սթորի» բաժնում տեղադրել է նաև հայկական եռագույնը, Հայոց զինանշանով կախազարդով:

Ռոբ Քարդաշյանը կիսվել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանին սատարող գրառմամբ, նաև այլ օգտատերերի գրառումներով, որոնցից մեկում մասնավորապես կոչ է արվում աղոթել Հայաստանի, հայ անվախ զինվորների համար:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]