Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը

Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի 
հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լայն ճակատ» դաշինքի հայտարարության մեջ նշված է, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան Տավուշի մարզի Մովսես գյուղի վրա։

«Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները զինադադարի խախտում են և հանգեցրել են պատերազմական իրավիճակի սրման՝ հակամարտութունների առկայությամբ բնութագրվող տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են և հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հնչեցված՝ COVID-19 համավարակի ընթացքում համընդհանուր զինադադարի կոչին, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ 170 պետությունների, ներառյալ Ուրուգվայի կողմից»,- նշված է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]