Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշում Ադրբեջանի հարվածներից վնասված տների վերականգնման աշխատանքները սկսվել են

Տավուշում Ադրբեջանի հարվածներից վնասված տների վերականգնման 
աշխատանքները սկսվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Տավուշի մարզում օրը համեմատաբար խաղաղ է եղել, և բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց տներ, բնականոն աշխատանքին, որքան հնարավոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամփոփելով հուլիսի 17-ը, ճեպազրույցում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Անձամբ այցելություն եմ կատարել տներից մեկը, որը վերականգնման ընթացքում է: Ասեմ, որ վերականգնում ենք այն տները, որտեղ երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջվում»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Ընդհանուր առմամբ, Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ վերականգնման աշխատանքները սկսված են, կատարվել է շինանյութերի մատակարարում: Մասնավորապես, շատ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Այգեպար գյուղում: Մարզպետը նշեց, որ վաղը կսկսվեն աշխատանքները Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

«Բնակիչները հարցնում էին, թե արդյոք չենք շտապում: Իմ պատասխանը եղել է հետևյալը՝ ոչ: Մենք պետք է անմիջապես անցնենք վերականգնողական աշխատանքներին: Քաղաքակիրթ կյանքը նաև սահմանապահ գյուղի բնակիչների համար է, անկախ նրանից, թե սահմանին ինչ վիճակ է»,-ասաց մարզպետը:  

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]