Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էլմար Մամեդյարովը դեռ տանն է. այսպես են վերնագրում հոդվածները ադրբեջանական ԶԼՄ-ները

Էլմար Մամեդյարովը դեռ տանն է. այսպես են վերնագրում հոդվածները ադրբեջանական 
ԶԼՄ-ները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնից ազատվելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել։

«Մարդու համար պաշտոնը հավերժ չէ։  Հետևաբար ես նորմալ եմ զգում: Ես աշխատել եմ, երկար ժամանակ ծառայել եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մամեդյարովը։

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ նախկին նախարարը նշել է, որ ընդամենը երկրորդ օրն է, ինչ իրեն ազատել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից. «Ես նստած եմ տանը: Որևէ որոշում չունեմ ապագայի հետ կապված: Խոստանում եմ, հենց որոշում կայացնեմ, այն կկիսեմ ձեզ հետ»:

Լրագրողի այն հարցին, թե մտադրություն ունի՞ մնալ Ադրբեջանում, թե գնալ ԱՄՆ՝ իր երեխաների մոտ, Էլմար Մամեդյարովը պատասխանել է. «Ես ասացի, որ դեռ ոչինչ չեմ որոշել: Երբ ես մի քայլ անեմ, դուք կիմանաք»:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է Արտաքին գործերի նորաշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի մասին, կան մարդիկ, որոնք շեշտում են, որ նա դիվանագիտական ոլորտում փորձ չունի, Մամեդյարովը պատասխանել է. «Հաջողություն եմ մաղթում Բայրամովին: Նա գրագետ մարդ է: Մենք իրար ճանաչում ենք: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա այս հարցը ինձ չպետք է ուղղել: Հետևաբար, լավ կլինի, եթե հենց նրան այդ մասին հարցնեք»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]