Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցության ծրագիր է իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցության ծրագիր է իրականացնում Տավուշի 
սահմանամերձ համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է հակառակորդի կրակոցների հետևանքով տուժած Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար, Չորաթան, Այգեձոր և Բերդ համայնքներում ապրող 500 կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով այս օրերին ապաստարաններում պատսպարվածներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան իմ սեր» հիմնադրամից։

«Նրանց բոլորին տրամադրում ենք առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Կարիքավորների ցանկը տրամադրել է Տավուշի մարզպետարանը։ Տավուշը մշտապես «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է։ Նախորդ ամիսներին հիմնադրամն արդեն աջակցություն էր ցուցաբերել մարզի սահմանամերձ համայնքներում ապրող ավելի քան 700 ընտանիքի»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Սոցիալական աջակցության ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է սիրիահայ գործարար Գաբրիել Չենբերջյանի մասնակցությամբ։ Վերջին ամիսներին «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել մոտ 2․000 ընտանիքի։ Սոցիալական աջակցության տրամադրումն առաջիկայում ևս շարունակվելու է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]