1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը քաղաքական պատասխանատվություն է կրում հայատյացության համար․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը քաղաքական պատասխանատվություն է կրում 
հայատյացության համար․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպան Արտակ Բեգլարյանը որոշ հանգամանքներ ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարարի Ջեյհուն Բայրամովի գործունեությունից, որոնք փաստում են նրա հայատյաց լինելը և նրա կողմից հայատյացության խրախուսումը։ 

«Երբ Ջեյհուն Բայրամովը 2013 թվականից սկզբում Ադրբեջանի Կրթության փոխնախարար էր և հետո նախարար, այդ շրջանում հատկապես ավելի ընդգծված է եղել հայատյացությունն ադրբեջանական հասարակության մեջ՝ առանձնակի տեղ ունենալով նաև կրթության համակարգում։ Հայտնի տեսանյութ կա, որը հրապարակվել է 2018 թվականի մարտին իրենց մանկապարտեզներից մեկի էջում, որն այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել էր իր փաստահավաք գործունեության մեջ։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մանկապարտեզում ուսուցիչները դասավանդում երեխաներին, որ հայերը իրենց թշնամիներն են, որ իբր սպանել են իրենց հայրենակիցներին, գողացել են իրենց ոսկիները և այլն, և այլն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մի շարք այլ ապացույցներ էլ կան: Նա նշեց, որ Արցախի մարդու իրավուքների պաշտպանի՝ հայատյացության վերաբերյալ արտահերթ զեկույցում բավականին հիմնավոր կերպով ներկայացվել է, թե Ադրբեջանի կրթության համակարգում հայատյացության ինչ դրսևորումներ կան։

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ այստեղից կարելի է պնդել, որ Բայրամովը, որպես ոլորտի գլխավոր պատասխանատուներից մեկը, առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում հայատյացության տարածման համար։ 

«Առանձնակի շեշտադրելի է մեզ համար հենց կրթության համակարգը, քանի որ երեխաների շրջանում է այդ ատելության քարոզը կատարվում»,-  նշեց Բեգլարյանը։ 

Հաջորդ հանգամանքը, որը կարևոր է առնվազն խորհրդանշական տեսանկյունից, ըստ Բեգլարյանի, այն է, որ առաջին պաշտոնական հանդիպումը արտգործնախարարի պաշտոնում Բայրամովն ունեցավ Հունգարիայի դեսպանի հետ։ 

«Իսկ Հունգարիան, բոլորս գիտենք, որ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին արտահանձնած պետությունն է՝ բավականին կասկածելի կոռուպցիոն սխեմաների միջոցով: Դա կարող է նշանակել, որ ինչ-որ ձևով հայատյացությունը խթանելու կամ դրան տեղ տալու նպատակով է այդ ամենը տեղի ունենում»,- հավելեց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ այս կոնտեքստում դիտարկելով Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ նա քննադատում էր Ադրբեջանի արտգործնախարարությանը փափուկ գործելակերպի մեջ, իբր` համապատասխան ձևով չեն ներկայացնում հայերի «հանցագործությունները» Ադրբեջանի դեմ և այլն, կարելի է ենթադրել, որ Բայրամովն արդեն քաղաքական հանձնարական ունի Ալիևից, որ արտգործնախարարությունը պետք է ավելի կոշտ ձևով ընդգրկված լինի հայատյացության քարոզի մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]