Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քրդական համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի քրդական համայնքի հայտարարությունը․

«Հուլիսի  12- ին ադրբեջանական  բանակը  լայնածավալ  դիվերսիա  կատարեց Հայաստանի  պետական սահմանի  վրա  և  երկուստեք  կան  զոհեր։ Հենց  առաջին  օրվանից  թուրքական  իշխանությունը  տարածեց  հայտարարություն , որ  ինքը  զորակցում  է  Ադրբեջանին  և  միշտ  կանգնելու  է  նրա  կողքին։ Թուրքական  իշխանությունները  նույն  ձևով  բացահայտ  կերպով  հայտարարում  են,  որ  պետք  է  ոչնչացնել  քրդերին  և  մեծ  թափով  ամեն օր  ցեղասպանություն  են  կատարում  քրդերի  նկատմամբ։ 

Մենք դատապարտում  ենք  թուքական  պետության  այս  հայտարարությունը և  Ադրբեջանի  կատարած  ագրեսիան  Հայաստանի  պետական  սահմանի  վրա  և  մեր  զորակցությունն  ենք  հայտնում  հայ  ժողովրդին  և  միշտ  կանգնելու  ենք  նրա  կողքին»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]