Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այլ հիվանդությունների պատվաստման ցուցանիշը նվազել է

Այլ հիվանդությունների պատվաստման ցուցանիշը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում այլ հիվանդությունների հետ կապված պատվաստումների գործընթացը նկատելի տուժել է:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ հատկապես մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պատվաստումների ցուցանիշը նվազել է 27 տոկոսով:

«Եթե դա թողնեինք այդպես, ապա պատվաստումների գործընթացը կտապալվեր, և լուրջ ռիսկերի առաջ կկանգնեինք: Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունն անցավ անվտանգության առումով միջոցառումների ձեռնարկմանը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնավորապես, եթե բուժհաստատություններն ունեն երկու մուտք, ապա մեկն առանձնացվում է առողջ բնակչության համար: Մեկ մուտքի պարագայում հենց դռների մոտ կիրառվում է համաճարակաբանական ֆիլտրը: Դրանից բացի, բոլոր պոլիկլինիկաները հրահանգավորվեցին, որ հստակ օրեր ու ժամեր սահմանեն պատվաստումների համար, որպեսզի մարդկային հոսքերը չխաչվեն, շփումը նվազեցվի: Այդ աշխատանքները որոշ չափով տվեցին իրենց արդյունքները. արդեն ապրիլին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, նվազման ցուցանիշը դարձավ 11 տոկոս: Մայիսին դարձավ 8 տոկոս: Հունիսին բարձրացավ և դարձավ 14 տոկոս. դա մասնագետը պայմանավորում է այդ ամսին կորոնավիրուսի թվերի ավելացմամբ:

«Ինտենսիվ սկսեցինք մեր աշխատանքը, պատվաստումների գործընթացը խստորեն տարանջատվեց, արդեն հուլիս ամսին այդ տեսանկյունից դրական միտում է նկատվում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Կան ծնողներ, որոնք լիարժեք չեն հետևում պատվաստումների գործընթացին, որոշ դեպքերում հրաժարվում են կամ թերի են կատարում: Գայանե Սահակյանը նշեց, որ լիարժեք իմունիտետի հետ կապված՝ անհրաժեշտ է կատարել բոլոր պատվաստումները, հակառակ պարագայում գլուխ են բարձրացնում հիվանդություններ, որոնք տարիներ շարունակ չեն գրանցվել: Պատվաստումներից հրաժարվելու կամ դրանք թերի կատարելու հետևանքով այս շրջանում նկատվում են կապույտ հազի, խոզուկի եզակի դեպքեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]