Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ո՛չ պատերազմին. խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ Մարտիրոսյան

Ո՛չ պատերազմին. խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ շեշտելով, որ մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարիտիրոսյանը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

«Հայաստանի այդ հրաշալի շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հորս կողմից իմ բոլոր նախնիները հենց  Հայաստանի Տավուշի մարզից են: Մի քանի օր է՝ այնտեղ մարտեր են: Վառ հիշատակ բոլոր նահատակներին: Բացի այդ, դադարե՛ք սադրել հայոց բանակը: Դադարեցրեք ապատեղակտվությունը հորինված «հայկական ագրեսիա»-ի մասին»,-պահանջել է Մարիտիրոսյանը և ընդգծել, որ Հայաստանի վրա յուրաքանչյուր հարձակում կասեցվելու է:  

Նա կարծում է՝ այդպես է եղել միշտ, այդպես կլինի միշտ: «Ո՛չ պատերազմին:  Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,-եզրափակել է Գարիկ Մարտիրոսյանը:

View this post on Instagram

С большой тревогой слежу за событиями на северо-восточной границе Армении. Этот прекрасный регион Армении - моя малая Родина. Именно из Тавушской области Армении все мои предки со стороны отца. Несколько дней там были бои. Светлая память погибшим! И еще. Перестаньте провоцировать армянскую армию! Остановите дезинформацию о вымышленной «армянской агрессии»!Любая атака на Армению будет отбита. Так было всегда. Так будет всегда. Нет войне! Мир - единственное решение.Мир - единственный язык для разговора с Арменией. #армения #armenia #peace #мими

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթ ակառուցվածքները, տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, ետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Այս գիշեր ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթանում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]