Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սուր շնչառական ու աղիքային վարակիչ հիվանդությունների նվազում կա

Սուր շնչառական ու աղիքային վարակիչ հիվանդությունների նվազում կա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հասարակության շրջանում հիգիենայի կանոնների խստագույն պահպանմամբ մի շարք հիվանդությունների նվազման միտում է նկատվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ սուր շնչառական ու աղիքային վարակիչ հիվանդությունների նվազում կա:

«Սովորաբար այս սեզոնին աղիքային վարակիչ հիվանդությունների թվի բարձրացում էր լինում: Հիգիենիկ միջոցառումների իրականացումը, ախտահանիչ գործընթացները, ձեռքերի հաճախակի լվացումը, դիմակի կրումն իրենց բարենպաստ ազդեցությունն են թողել: Նույնը՝ սուր շնչառական հիվանդությունների պարագայում: Դրանք սովորաբար մինչև մայիսի կեսեր շարունակվում են: Այս տարի չենք ունեցել այդ սեզոնային բարձրացումը: Սա շատ լավ է, որովհետև համակարգն այսօր աշխատում է հիմնականում կորոնավիրուսային հիվանդության դեմ»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետը նշեց, որ եթե հիգիենայի կանոնների բարձր մակարդակով պահպանման մշակույթը հասարակության շրջանում արմատավորվի, ապա շատ լավ կլինի: Յուրաքանչյուր սեզոնին կանխարգելիչ միջոցառումների իրականացումն էական ազդեցություն կթոողնի սուր շնչառական ու աղիքային վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]