Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել 
Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Թուրքիայի մղումով Բաքուն հետեւողականորեն ուզում է արցախյան շփման գծի կարգավիճակը հաղորդել ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում արձանագրված գործողություններին Թուրքիայի պաշտոնական արձագանքները։

«Դա իր հերթին նպատակադրում է միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխություն կամ ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխում։

Պետական սահմանագոտին թեժացնելու մեջ  կա նաեւ 1994-ի հրադադարի բովանդակազրկման կամ առ ոչինչ հայտարարման որոշակի միտում, որովհետեւ եռակողմ պայմանագիրը վերաբերում էր հիմնականում Արցախ-ադրբեջանական շփման գծին»,- ասաց Գանտահարյանը։

«Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով, պետք է նկատել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ Անկարան նման հռետորաբանությամբ հակազդելով, ըստ էության հակասում է անվտանգության այդ հաստատության հիմնարար սկզբունքներին եւ հիմնադրույթներին։

«Մեկ ազգ երկու պետություն» բանաձևը, որն առաջադրում են թե՛ Բաքուն եւ թե՛ Անկարան, հեռահար կտրվածքով, կարող է աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները հասցեագրել Ադրբեջանին։ Որքան նույնանան Բաքուն եւ Անկարան նման պաշտոնական հայտարարություններով, այնքան կբարձրանա Ադրբեջանի ագրեսիան ընդգծող միջազգային բարձրաձայնումների հավանականությունը։ Ինչո՞ւ չէ՝ նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունն ընդգծող հայտարարությունները»,- նշեց Գանտահարյանը

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ