Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոտայքի 90 դպրոցներում կարվեն կապիտալ վերանորոգման և շենքային պայմանների բարելավման աշխատանքներ

Կոտայքի 90 դպրոցներում կարվեն կապիտալ վերանորոգման և շենքային պայմանների 
բարելավման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ,  16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզի շուրջ 90 դպրոցներում կիրականացվեն ավելի քան 437 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման և շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ շինաշխատանքներ կիրականացվեն Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցում, որը կուղղվի տարրական դասարանների համար առանձին նոր մասնաշենքի կառուցմանը։
Արդեն դիմել են Քաղաքաշինության պետական կոմիտե` ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եռահարկ շինության նախագծային աշխատանքներին ընթացք տալու նպատակով:
Հրազդանի 14 հիմնական դպրոցի պատուհանների ամբողջական փոխարինման համար տրամադրվել է 37 միլիոն ՀՀ դրամ:
Կկատարվի Կարենիսի միջնակարգ դպրոցի տանիքի և պատուհանների փոխարինում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 23 միլիոնՀՀ դրամ, Զառի միջնակարգ դպրոցի պատուհանների փոխարինում և ջեռուցման համակարգի անցկացում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 20 միլիոն ՀՀ դրամ, Արգելի միջնակարգ դպրոցի առաջին հարկի շքամուտքի և դասասենյակների վերանորոգում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 20 միլիոն ՀՀ դրամ:
Մի շարք դպրոցներում կիրականացվեն պատուհանների ամբողջական փոխարինման, տանիքների ընթացիկ նորոգման, մարզադահլիճների դասասենյակների ու սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ։ Առաջնահերթություններից է նաև որոշ համայնքներում դպրոցների ջեռուցման համակարգի անցկացման և արդիականացման հարցը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am