Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար. Արմեն Աշոտյան

Ադրբեջանը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի իշխող ռեժիմը, առանց թաքցնելու ամբողջ իր ահաբեկչական և ֆաշիստական էությունը , Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով սպառնում է հարվածներ հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։ Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բորբոքված մարդատյաց ուղեղում կարող էր առաջանալ նման գաղափար՝ սպառնալով ողջ Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի անվտանգությանը:

«Միջազգային կառույցները, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավոր են անհապաղ և ուղղակիորեն գնահատել Ադրբեջանի աննախադեպ ցինիկ պահվածքը, որը խախտում է միջազգային, մասնավորապես, Հաագայի օրենսդրության նորմերը»,- գրել է Աշոտյանը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:
Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:
1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]