Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամենասեղմ ժամկետում լուծվելու է հրետակոծված բնակարանների վերականգնման հարցը․ մարզպետ

Ամենասեղմ ժամկետում լուծվելու է հրետակոծված բնակարանների վերականգնման 
հարցը․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Տավուշի մարզպետանարանը հուլիսի 16-ին քննարկումներ է ունեցել Կառավարության հետ և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների, բնակարանների վերականգնման աշխատանքով։ Այն բնակարանների փոխարեն, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը։ Ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն այդ առումով և վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը»,- ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]