Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այս պահին ՀՀ զինված ուժերին կամավորների օգնության անհրաժեշտություն չկա. Հովհաննիսյան

Այս պահին ՀՀ զինված ուժերին կամավորների օգնության անհրաժեշտություն չկա. 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Այս պահին ՀՀ զինված ուժերը կամավորների օգնության անհրաժեշտությունը չունեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի քանի օր է տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները՝ հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, ինչու չէ, նաև բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր ծառայություն կատարելու։

Մենք ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս հարցով Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]