Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԺ-ն Հովհաննես Խաչատրյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամ

ԱԺ-ն Հովհաննես Խաչատրյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության մասնակցել էր 99 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր, կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2:

Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

 Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է «Ամերիա» բանկում: 2015-ից ֆինանսական վերլուծաբան է, ներկայում ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում:

Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում:

Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]