Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերջացրեք, այլ հարց չկա՞․ Մամեդյարովին զայրացրել է Ալիևի քննադատության վերաբերյալ հարցը

Վերջացրեք, այլ հարց չկա՞․ Մամեդյարովին զայրացրել է Ալիևի քննադատության 
վերաբերյալ հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի  հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:

 «Վերջացրեք,  այլ հարց չկա՞: Դա ի՞նչ հարց է։ Եվ ինչպե՞ս կարելի է այս պահին ինչ-որ բանի մասին հարցնել: Զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար - խմբ.)։ Վաղը նա կպատասխանի ձեր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մամեդյարովը։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]