1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց. ՀՀ ՄԻՊ

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով նախաձեռնել է հատուկ 
գործընթաց. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք հաջողվել է ԿԽՄԿ-ին կապ հաստատել Սարդարյանի հետ, ինչ տեղեկություններ կարող է փոխանցել այդ մասով, ինչպես է նրա վիճակը։

«Այդ հարցով ես երեկ խոսել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ, մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ այդ հարցը։ Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ,  նախաձեռնել են հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Այսօր մենք հրապարակային աղյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն»,- ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ կլինի միջազգային գործընկերների հետ ՄԻՊ-ի իրավասության սահմաններում։ «Մենք կապի մեջ ենք նաև անհետացած և Ադրբեջանում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»,- ասաց Թաթոյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։ Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։  Տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է Ժնևյան կոնվենցիան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]