Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարկերի վերակառուցման, վերանայման հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը

Վարկերի վերակառուցման, վերանայման հնարավորությունից օգտվել է 
տնտեսավարողների 1/3-րդը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության ընթացքում վարկերի վերակառուցման, մարումը հետաձգելու հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում իր թեկնածության քննարկմանը հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

«Համավարակի շրջանում, երբ բանկերում գնաց արձակուրդների և վերակառուցումների պրոցեսը, տնտեսավարողների գրեթե 1/3-րդն օգտվեց այդ հնարավորությունից: Եվ Կենտրոնական բանկի կարգերով և միջազգային ստադարտներով՝ հուլիսի 1-ից բանկերի համար դժվարանում է այդ պրոցեսն իրականացնել: Եվ հաճախորդները վերադառնում են իրենց խնդիրներով»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ տեսնում են, որ այդ ամենը բավարար չէր, դեռ կա արտակարգ դրության վիճակը, և բիզնեսի մի մասը չի գործում:

Թեկնածուի տպավորությամբ՝ երկարաժամկետ առումով բիզնեսերը չեն տեսնում խնդիրներ, որոշ բիզնեսներ առիթից օգտվելով ներդրումներ են կատարում հիմնական միջոցների մեջ: Նրա կարծիքով՝ վստահությունը երկրի և տնտեսութայն նկատմամբ կա, բայց ընթացիկ անորոշությունն ինչքան ժամանակ կձգվի, այնքան խնդիր է դառնալու:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]