Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռեժիսոր Կարո Բալյանը օնլայն հարթակում կներկայացնի «թթվաԾին» ներկայացման առաջնախաղը

Ռեժիսոր Կարո Բալյանը օնլայն հարթակում կներկայացնի «թթվաԾին» ներկայացման 
առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «թթվաԾին». այսպես է կոչվում ռեժիսոր Կարո Բալյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 17-ին` ժամը 18:00-ին, Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի (Yerevan Shakespeare International Theater Festival) «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալյանը տեղեկացրել է, որ թատերական նախագիծն առայժմ կլինի օնլայն հարթակում, սակայն չի բացառել նաև այն, որ  սահմանափակումների դադարեցումից  հետո ներկայացումը ցուցադրվի թատրոնի բեմում։

«թթվաԾին»-ը վերբատիմ ժանրի պիես է, որը թույլ է տալիս նվազագույն կորստով տեղափոխվել առցանց հարթակ: Պիեսի հեղինակը հենց ռեժիսորն է: Սա Բալյանի հեղինակած չորրորդ պիեսն է: Առաջին գործը սիրիական պատերազմի մասին է եղել, կրկին վերբատիմ ժանրի: «Ես երբեք չեմ խոսում ներկայացման ասելիքի մասին՝ այն թողնելով հանդիսատեսի դատին: Այս ներկայացումը համավարակի մասին է՝ հարցազրույցների հիման վրա ստեղծված: Այս պահին պետք է լինեի ՌԴ-ում, բայց սահմանների փակ լինելու պատճառով մնացի, և ծնվեց այս գործը: Հուսով եմ՝ ճանապարհները շուտով կվերաբացվեն, և ես կիսատ թողած բեմադրություններս այնտեղ ավարտին կհասցնեմ: Պետք է խոստովանել, որ կարանտինը նաև նոր նախագծի մեղավորն է, որի մասին շուտով կլսենք»,-նշել է ռեժիսորը:

Բալյանի խոսքով՝ ներկայացումն իրականացվել է առանց որևէ կառույցի ֆինանսական աջակցության: «Պետք է փաստեմ, որ ներկայացման ողջ կազմը հաճույքով ու նվիրումով է աշխատել: Տեսագրության տեխնիկական և մասնագիտական մասը իրականացրել է Freedom Company-ն, Հովհաննես Ղազարյանը, Վահե Ադամյանը և Ավո Գրիգորյանը, ձայնային մասը Հրայր Հովհաննիսյանը:Տեսանյութը մոնտաժել է Ռաֆայել Երկնափեշյանը: Նախագծում զբաղված են Մկրտիչ Արզումանյանը, Լուիզա Ներսիսյանը, Անուշիկ Առաքելյանը, Ստեփան Ղամբարյանը, Սաթենիկ Հազարյանը, Զառա Սահակյանը, Արման Մարգարյանը, Թամարա Գևորգյանը, Մխիթար Ավետիսյանը, Միլենա Ավանեսյանը, Արմեն Միքայելյանը: Իդեալական թիմ ու հաճելի աշխատանքային գործընթաց՝ չափազանց տհաճ թեմայի շուրջ»,- եզրափակել է Կարո Բալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]