Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս 2022

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս հինգ զոհի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս հինգ զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող, այդ թվում՝ սպաներ։

«Զոհվել են  մայորներ Նամիկ Հաջան օղլու Ահմեդովը, Անար Գյուլդավերդի օղլու Նովրուզովը, ենթասպա Յաշար Վասիֆ օղլու Բաբաևը, ենթասպա Իլգար Այազ օղլու Զեյնալին և պայմանագրային զինծառայող Էլչին Արիֆ օղլու Մուստաֆազադեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Վալիևը։

Քարիմ Վալիևը նաև հայտնել էր, որ զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը և բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 4 զոհի մասին։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]