Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շողակաթում կիրականացվի եւս 3 սուբվենցիոն ծրագիր

Շողակաթում կիրականացվի եւս 3 սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ, Դրախտիկ, Ծափաթաղ գյուղերում: Շողակաթ գյուղում կգործարկվի 85 կվտ/ժ հզորության արեւային ֆոտովոլտային կայան՝ համայնքի վարչական կառույցների էներգետիկ կարիքները բավարարելու համար, կհիմնանորոգվի Աղբերք գյուղի վարչական շենքը եւ կբարեկարգվի շենքի տարածքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Շողակաթի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 300 հազարը՝ Շողակաթի համայնքապետարանը:

Արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 17 միլիոն 550 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 9 միլիոն 450 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:

Աղբերքի վարչական շենքի հիմնանորոգման եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 7 միլիոն 650 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 9 միլիոն 350 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:

Համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հավաստմամբ՝ երեք ծրագրի շինարարական մրցույթներն արդեն հայտարարված են: «Արեւային ֆոտովոլտային կայանի գործարկման արդյունքում մենք 70 տոկոսի չափով փակում ենք համայնքի բնակավայրերի լուսավորության ցանցի, համայնքապետարանի եւ բնակավայրերի վարչական շենքերի, այլ ենթակառույցների էներգամատակարարման խնդիրները: Լուսավորույան ցանցը կառուցվելու է Ծափաթաղ գյուղի թիվ 1, Ջիլ գյուղի թիվ 6 եւ 8, Շողակաթ գյուղի թիվ 5 եւ 10, Դրախտիկ գյուղի թիվ 10, Աղբերք գյուղի  թիվ 1 եւ 2, Արտանիշ գյուղի թիվ 6 փողոցներում: Ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 5 կիլոմետր: Ծրագրի ավարտից հետո մեր  համայնքի բնակավայրերը լուսավորված կլինեն շուրջ 70 տոկոսի չափով: Եկող տարում այդ թիվը կհասցնենք 100 տոկոսի: Աղբերքի վարչական շենքը կհիմնանորոգվի ամբողջությամբ, իսկ հարակից տարածքում, որտեղ տեղադրված է հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չաուշի արձանը, կկատարվեն բարեկարգման աշխատանքներ, կհիմնվի պուրակ»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]