1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում երկակի ստանդարտների քաղաքականության մեջ

Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում երկակի ստանդարտների քաղաքականության մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հուլիսի 14-ին Եվրամիությանը (ԵՄ) մեղադրել է երկակի ստանդարտների մեջ Լիբիայում վերջինիս քաղաքականության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ասքոյի հայտարարության մեջ:

«Եթե ԵՄ-ն ցանկանում Է իր ավանդը ներդնել լիբիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործում, նա պետք Է հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից՝ կապված IRINI-ի (բոլոր խաղորդների կողմից բռնարգելքի կատարման վերահսկողության վերաբերյալ – ծանոթ. խմբ.) գործողության հետ, եւ պահպանի միջազգային օրինականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»,- ընդգծված Է Ասքոյի հայտարարության մեջ:

Դրանից առաջ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայից պահանջել Է հետեւել զենքի մատակարարումների բռնարգելքին եւ նախազգուշացրել Է, որ ԵՄ-ն մտադիր Է ուժեղացել այդ բռնագելքի կատարման վերահսկողության՝ ՝իր ռազմածովային գործողությունը: Հունիսի 17-ին Միջերկրական ծովում տեղի Է ունեցել միջադեպ Ֆրանսիայի եւ Թուրքիայի ռազմանավերի միջեւ:

France 24 հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբիայի ափերի մոտ թուրքական ֆրեգատը հրաժարվել Է կատարել ֆրանսիական ֆրեգատի կողմից բեռի զննության մասին հրամանը, ֆրեգատ որը մասնակցում Է ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողությանը: Խույս տալով զննությունից՝ թուրքական նավը հրթիռային ուղղորդման ռադարային համակարգի միջոցով նշանառության տակ Է վերցրել ֆրանսիական նավը, ինչը Ֆրանսիայի զինվորական գերատեսչությունում գնահատել են որպես «բացառիկ թշնամական եւ ագրեստվ գործողություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]