Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը

Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը դատապարտել է Հայաստանի դեմ 
Ադրբեջանի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, ով գործընկերոջ հետ դեկտեմբերին այցելել էր Արցախի Հանրապետություն, Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, դատապարտել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան գրել է․ «Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ կատարած հարձակումը։ Մենք մերժում ենք պատերազմական դրսևորումներն ու կոչ ենք անում լուծումներ գտնել դիվանագիտության միջոցով»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերած ագրեսիայի դատապարտման մասին հայտարարություններով են հանդես եկել աշխարհի մի շարք երկրների խորհրդարանականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]